ԱՄՆ ՊՆ քարտուղարի տեղակալի օգնականը ժամանել է Ադրբեջան
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պաշտպանության նախարարության' Պենտագոնի քարտուղարի տեղակալի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի գործերով օգնական Էվելին Ֆարկասը ժամանել է Բաքու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատանը' նշելով, որ այցի նպատակը երկու երկրների միջեւ համագործակցության քննարկումն է:
Ենթադրվում է, որ կարճաժամկետ այցի ժամանակ ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ կունենա Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց հետ, եւ կքննարկի երկկողմ հարաբերություններին, այդ թվում' անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ պաշտպանությանը վերաբերող հարցեր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



