Ինչպե՞ս առանց դեղորայքային միջամտության նվազեցնել զարկերակային ճնշումը
PHOTOԵվրոպացի հայտնի մասնագետները մի քանի միջոցներ են առաջարկել, որոնք կարող են նվազեցնել ճնշումն ու առանց դեղամիջոցների կանոնավորել հիպերտոնիան, որը ոչ միայն վատթարացնում է կյանքի որակը, այլև կարող է հանգեցնել մահվան:
Կրճատեք աղի քանակությունը սննդում : Սննդում աղի քանակությունը նույնիսկ քիչ քանակությամբ կրճատելու դեպքում զարկերակային ճնշումը կարող է նվազել:
Ազատվեք ավելորդ քաշից : Բարձր զարկերակային ճնշումը կարող է ավելորդ քաշի հետևանք լինել: Եթե անգամ 4.5 կգ նիհարեք, զարկերակային ճնշումը զգալիորեն կնվազի:
Սպորտով զբաղվեք: Մասնագետները պնդում են, որ հարկավոր է մարզվել կանոնավոր կերպով: Եթե դադարեք սպորտով զբաղվել, ճնշումը կրկին կբարձրանա:
Առողջ սնունդ օգտագործեք: Սննդակարգում ընդգրկեք հատիկավոր մթերք, մրգեր, բանջարեղեն, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, հրաժարվեք խոլեստերինից:
Կրճատեք ալկոհոլի քանակությունը: Քիչ քանակությամբ ալկոհոլը կարող է նվազեցնել զարկերակային ճնշումը: Բժիշկները խորհուրդ չեն տալիս օրական մեկ չափաբաժնից ավելի ալկոհոլ օգտագործել ինչպես կանանց, այնպես էլ 65 տարեկանն անց տղամարդկանց:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: