Ռուս դեսպանի սպանությունից հետո Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
VIDEOԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը՝ ընդգծելով, որ հեռախոսազրույցը կայացել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի դեմ կատարված մահափորձից հետո, ինչի հետևանով նա մահացել է։
Քալընի խոսքերով՝ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին ներկայացրել է զինված միջադեպի մանրամասները։
Հաղորդվում է, որ Չավուշօղլուն ռուս դեսպանի սպանության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալու Մոսկվա ժամանելուց հետո, որտեղ նա պետք է մասնակցի Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվելու է Սիրիայի հարցը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



