Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


«Երկաթյա գմբեթը» կհասնի՞ Բաքու. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ իր երկրի ու Իսրայելի համապատասխան կառույցի միջև համաձայնություն է ձեռք բերվել «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու մասին: Եթե այս հայտարարությունը ճիշտ է, ապա Ադրբեջանը կդառնա առաջին երկիրը, որ ձեռք է բերում այն: Բայց: Արդյո՞ք այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Եվ եթե այո, ապա, ինչպես ռուսներն են ասում, стоит ли игра свеч?

Ջամալովի հայտարարության մեջ կա մի քանի «բայց»: Նախ, ինչո՞ւ է այդ մասին հայտարարում Ջամալովը` ռազմական արդյունաբերության նախարարը, ով ի պաշտոնե պատասխանատու է զենքի արտադրության և ոչ թե ձեռքբերման համար: Երկրորդ: Բացի վերը նշված կարճ հաղորդագրությունից, նա ոչինչ ավելի չի ասել, ինչը այնքան էլ բնորոշ չէ ադրբեջանցի պաշտոնյաներին, ովքեր սիրում են շռայլ մեկնաբանություններ և նկարագրություններ հրամցնել հատկապես ռազմական ձեռքբերումների վերաբերյալ: Նման երկար սպասված և այդքան տարփողվող գործարքի իրական ձեռք բերման դեպքում մի մեծ արարողակարգային միջոցառում կկազմակերպեին` դրա բոլոր բաղադրիչներով հանդերձ: Հաջորդը: Հայտարարության ժամանակը նույնպես մտածելու տեղիք է տալիս: Ջամալովը այդ մասին հայտարարում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի` Բաքու կատարած այցից մի քանի օր հետո: Այն, որ ռազմական համագործակցությունը եղել է Նեթանյահուի և Ալիևի բանակցությունների օրակարգի գլխավոր թեմաներից, պարզից էլ պարզ է: Բայց եթե այդ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել «Երկաթյա գմբեթի» գնման մասին պայմանավորվածություն, ապա տրամաբանական կլիներ, եթե այդ մասին հայտարարվեր հենց այցի ընթացքում:

Բայց եթե համարենք, որ Ադրբեջանն ու Իսրայելն իսկապես եկել են համաձայնության, և «Երկաթյա գմբեթը» կհայտնվի Ադրբեջանում, արդյո՞ք այն կկատարի այն դերը, որը Բաքուն այդքան ցանկանում է` այսինքն կդառնա լուրջ հակակշիռ հայկական «Իսկանդերներին»:

Հակահրթիռային պաշտպանության մարտավարական այս համակարգն արտադրվել է Իսրայելում` պայքարելու մինչև 70 կմ հեռահարություն ունեցող հրթիռների ու հրետանային արկերի դեմ: Հիշեցնենք, որ «Իսկանդերի» հեռահարությունը 280–300 կմ է: Իսկ հայկական զինանոցում գտնվող մյուս օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրը` «Տոչկա–Ու»–ն և «Ռ–17» («Սկադ–Բ») բալիստիկ հրթիռները (հեռահարությունը` 300 կմ) «Երկաթյա գմբեթի» համար նույնպես անհասանելի են: Հաջորդը: «Գմբեթի» արձակման կայանները տեղադրված չեն ինքնագնաց հարմարանքի վրա, ինչը զգալիորեն նվազեցնում է համակարգի շարժունակությունը: Բայց այս համակարգը կարող է բավականին արդյունավետ աշխատել ԱԹՍ–ների դեմ պայքարում: Սակայն դրա ցածր շարժունակությունը համակարգը այնքան էլ բարդ թիրախ չի դարձնում` հաշվի առնելով մեր զինանոցում եղած տարբեր տեսակի օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրները, հեռահար հրետանին և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Հաջորդը: Այս տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է 4 անգամ և դարձել 1 մլրդ դոլար: Ընդ որում, այդ գումարի առյուծի բաժինը նախատեսվում է հատկացնել ազգային անվտանգության, ներքին զորքերի և այլ խնդիրների համար: Իսկ «Երկաթյա գմբեթը» բավականին թանկ հաճույք է: Մոտավոր հաշվարկների համաձայն` այդ համակարգի մեկ մարտկոցն արժե շուրջ 50 մլն դոլար:

Ու նորից պարզ է դառնում` Ադրբեջանը շեշտը կրկին դրել է քարոզչության վրա: Стоит ли игра свеч?

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe