Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ազգությամբ հայ պատգամավոր Արթուր Օգանովը Ռուսաստանի խոշոր բանկերից մեկին 40 մլն դոլար է պարտք

SOCIETY

Հաճախ մոսկովյան պատգամավորները զարմանք են արտահայտում առ այն, որ ժողովուրդը պարզապես չի վստահում իրենց, սակայն, ինչպես ասում են, ամեն հետևանք ունի իր պատճառը: Ռուսներին կարծես թե այլևս հնարավոր չէ զարմացնել պատգամավորների կյանքի հետաքրքիր պատմություններով, ժամանակի ընթացքում կառուցած վիլլաներով, որոնցում բնակվում են նրանց հարուստ կանայք ու, իհարկե, ֆինանսական աճպարարության շնորհիվ անհետացող գումարներով,– գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ լրագրողը Ռուսաստանի դատական կարգադրիչների դաշնային ծառայություն պաշտոնական կայքում խոշոր պարտատերերի ցուցակում հայտնաբերել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Արթուր Օգանովի անունը, ով ունի չվճարված 2,7 մլրդ ռուբլի:

Թերթը հիշեցնում է, որ պատգամավորը հանդիսանում է «Ակվարել» ՍՊԸ–ի տնօրեն, որի հիմնադիր են հանդիսանում նրա կինն ու որդին: Ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով, որը, ինչպես նշվում է հոդվածում, բավական շահավետ աշխատանք է՝ հաշվի առնելով վարձակալողների բիզնես ոլորտում խոշոր ու վճարունակ լինելու փաստը: Նշենք, որ վարձակալողներից են՝ «Շոկոլադնիցա» սրճարանների ցանցը, «Բուրգեր Կինգ» արագ սննդի ռեստորանային ցանցը, «ԱԿԲարս» բանկը եւ այլ ընկերություններ:

Պարզվում է՝ պատգամավորը, 2012 թվականին վարկ է վերցնում խոշոր բանկերից մեկից՝ «Ալֆա» բանկից` մեկ այլ բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով: 2013 թվականին Օգանովը դիմում է «Ալֆա» բանկ` խնդրելով իր վարկային գիծը հասցնել մինչև 40 մլն ԱՄՆ դոլարի, սակայն մերժում է ստանում եկամուտների ոչ բավարար լինելու պատճառով: Վարձավճարների ավելացմամբ եւ այլ համապատասխան թղթերի ու լեգալ եկամուտների շնորհիվ Օգանովը հասնում է նրան, որ բանկը տրամադրում է իր կողմից նշված գումարը:

Վարկի մարման գործընթացում Օգանովը ձգձգում է ճիշտ ժամանակին կատարվելիք վճարները, պատճառը հանդիսանում է խոշոր գործընկերներից մեկի հրաժարումը վարձակալած տարածքներից: Վարձավճարի մեծ լինելու պատճառով ընկերությունը Օգանովից պահանջել է իջեցնել վարձավճարի գումարի չափը, սակայն մերժում է ստացել, որի հետևանքով տվյալ ընկերությունը հրաժարվել է համագործակցությունից: Այդ օրինակին հետևել են նաեւ մյուս վարձակալները:

Ստեղծված վիճակի շուրջ բանկը քննություն է անցկացրել` հասկանալու, թե որտեղ ու ինչի վրա են ծախսվել ընկերության գումարները: Ինչպես պարզ է դարձել` Օգանովի ընկերության գումարները ծախսվել են իր տիկնոջ շքեղ ու գեղեցիկ կյանքի, թանկարժեք մեքենայի ու գերշքեղ վիլլայի կառուցման վրա:

Օգանովը, ով հանդիսանում է Ֆիլյովսկի պարկ մունիցիպալիտետի պատգամավոր, ով իր իրական գործունեությունը քողարկում է սոցիալապես անապահովներին ու պատերազմի վետերաններին աջակցելով, ներկայում ահռելի պատքեր ունի «Ալֆա» բանկին, որի չափը հասնում է մոտ 2,7 մլրդ ռուբլու, ինչն իր հերթին մի քանի անգամ գերազանցում է նշված համայնքի տարեկան բյուջեն:

Ինչպես նշում է թերթը, մինչ վարկատուն փորձում է օրենքով վերադարձնել սեփական գումարները՝ դիմելով դատարան, պատգամավորը վայելում է բանկին չվճարված գումարները` միևնույն ժամանակ պաշտպանվելով ունեցած մանդատով: Հ.Գ. Այսպիսով, ծանոթանում ենք հերթական պատմությանը, որտեղ ազգությամբ հայ գործարարն արտերկրում անբարեխղճորեն վարելով իր բիզնեսները` սևացնում է հայի ու հայ գործարարի համբավը:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe