Ջորջ Քլունին ֆիլմ կնկարահանի սիրիական «Սպիտակ սաղավարտների» մասին
PHOTOՋորջ Քլունին եւ հայտնի դերասան, պրոդյուսեր եւ սցենարիստ Գրանտ Հեսլովը ֆիլմ կնկարահանեն սիրիական «Սպիտակ սաղավարտների» մասին (Սիրիական քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունը, որը զբաղվում է խաղաղ բնակիչների պաշտպանության ու փրկության հարցերով եւ առավել հայտնի է «Սպիտակ սաղավարտներ» անունով):

55-ամյա Քլունին որպես հիմք կվերցնի Օռլանդո վոն Էյնզիդելի նկարահանած «Սպիտակ սաղավարտների» մասին փաստագրական ֆիլմը. ի դեպ՝ այն առաջադրված է «Օսկար»-ի:
Ըստ Deadline-ի՝ ժապավենը կստեղծի Քլունիի եւ Հեսլովի Smokehouse Pictures կինոընկերությունը:

Հավելենք, որ Սիրիայում հինգ տարվա գործունեության ընթացքում «Սպիտակ սաղավարտները» շուրջ 70 հազար մարդու են փրկել: Կազմակերպության 3 հազար կամավորներից 154-ը սպանվել է աշխատանքի ընթացքում:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



