Գոռ Հակոբյանը նորություն ունի. «Իմ աղջիկ»
PHOTOԵրգիչ, դերասան Գոռ Հակոբյանն այսօր երկրպագուներին կներկայացնի նոր երգ, որը կոչվում է «Իմ աղջիկ»: Այս մասին մանրամասները Գոռը վստահել է Tert.am Life-ին: Երգիչը նշեց, որ թեև ստեղծագործության անվանումը կարող է շփոթություն ստեղծել, այն նվիրված է ոչ թե բալիկին, այլ սիրելիին, իսկ վերնագիրը փաղաքշական դիմելաձև է: Ըստ նրա՝ յուրաքանչյուրն այս երգը կարող է նվիրել իր սիրելիին:
Երգչից տեղեկացանք, որ «Իմ աղջիկը» համատեղ աշխատանք է dj Lazzaro-ի հետ: Երգի հեղինակը Գոռն է, գործիքավորումն արել է Lazzaro-ն: Երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել Գոռը չի հասցրել, քանի որ ԱՄՆ-ում էին: Նոր տեսահոլովակ երգիչը խոստանում է ներկայացնել փետրվարին կամ մարտին: ««Իմ աղջիկը» պարային, թեթև երգ է: Կարծում եմ՝ դուր կգա բոլորին: Հաջորդ անգամ ավելի դանդաղ ստեղծագործություն կներկայացնեմ»:
Գոռը որոշել է հաստատուն քայլերով մտնել երգարվեստ: «Առաջին երգս փորձնական արեցի, որպեսզի ինձ փորձեի որպես երգիչ՝ այդ ոճում: Թե´ դիտումների քանակը, թե´ դրական մեկնաբանությունները ցույց տվեցին, որ այն ստացվեց: Բնականաբար, եղան նաև բացասական մեկնաբանություններ, ինչը բնական է, սակայն լավն ավելի շատ էր: Ես և Արմեն Պետրոսյանը որոշեցինք շարունակել»,- ասաց նա:
Ըստ Գոռի՝ որպես երգիչ արդեն հրավերներ է ունենում, վերջերս էլ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում: Այժմ երգիչ-դերասանը փորձում է ձևավորել սեփական երգացանկը: «Հասկացա, որ ինքս կարող եմ ներակայցնել այն երգերը, որոնք գրում եմ ու պահում համակարգչիս մեջ կամ բաժանում երգիչ ընկերներիս: Հարցն այն չէ, որ իրենք լավ չեն ներկայացնում, պարզապես իմ պատկերացումներն այլ են լինում»,- ասաց նա: Այլ երգիչների հետ համագործակցությունների մասին Գոռն առայժմ չի խոսում, ասում է՝ դեռ աշխատանքային փուլում են:
Ռեփին վերադառնալու մասին երգիչն առայժմ դժվարանում է խոսել: «Կարծում եմ՝ Հայաստանում բոլոր ռեփերների համար էլ այն հոբբի է: Մեզ մոտ կան ռեփի սիրահարներ, սակայն լայն հանդիսատեսը դեռևս լիարժեք չի ընկալում այս ժանրը: Ռեփը Հայաստանում դեռ զարգացած չէ: Ամեն դեպքում, երբ ինձ մոտ հասունանա պահը, որ ցանկանամ այս ոճում ինչ-որ բան անել, կանեմ»,- եզփարակեց նա: