Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հազվադեպ հանդիպող հայկական 15 յուրօրինակ ուտեստներ

PHOTO

Տարբեր երկրների խոհանոցների մի շարք ուտեստներ այսօր այնքան հանրաճանաչ են դարձել աշխարհում, որ նույնիսկ հանդիսանում են տվյալ երկրի այցեքարտը: Իսկ ավանդական հայկական այդքան բազմազան ու յուրահատուկ խոհանոցից ոչ միայն աշխարհին, այլև հենց մեզ՝ հայերիս, քիչ թվով ճաշատեսակներ են հայտնի: Մինչդեռ մեր խոհանոցը հարուստ է հետաքրքիր ու սննդարար բազմաթիվ կերակրատեսակներով, որոնք պետք է վերարժևորել, որոշները գուցե և՝ վերհիշել: Menu.am-ը ներկայացրել է ազգային խոհանոցի 15 հայկական յուրօրինակ ուտեստներ, որոնք հազվադեպ կարելի է հանդիպել Երևանի ռեստորաններում: 

1. Ղազղանի խորոված

Ղազղանի խորովածը  Սյունիքի ինքնատիպ ավանդական ուտեստներից է, որը պատրաստվում է տավարի փափուկ մսով, սալորաչրով և խնձորով:

2. Կեր ու սուս

Համեղ կերակրատեսակ, որը պատրաստվում է տապակած տավարի կամ գառան մսով և բանջարեղենով: Կեր ու սուսը կարելի է մատուցել ամենօրյա սեղաններին:

 

3. Վանա քաշովի

Վանա քաշովին ձմեռային կերակուր է, որի հիմնական բաղադրիչներն են բլղուրը, տհալը, լոլիկը և սոխը: Վանա քաշովին Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստներից է:

 

4. Կոլոնդրակ

Արցախի բարբառով «Կոլոնդրակ» նշանակում է ձնագնդի: Կոլոնդրակը շատ համեղ աղանդեր է, լայն տարածում ունի Արցախում և Սյունիքում: Կոլոնդրակ անունը ստացել է փոխնձից պատրաստված գնդիկների համար: Պատրաստվում է դոշաբով և մեղրով շաղախված փոխնձից, լցոնվում` ծիրանաչրի և սալորաչրի մեջ:

 

5. Տավուշի Բորանի

Տավուշի մարզում լայն տարածում ունեցող ճաշատեսակ է: Տավուշի Բորանու hիմնական բաղադրիչներն են շոգեխաշած տավարի միսը՝ համեմված սև սալորաչրով, շագանակով և սոխառածով:

6. Խաշիլ

Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Խաշիլը էթնիկ հայկական նախաճաշ է համարվում: Հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված է նաև «Եփութուխ» անունով:

7. Խոխոբ

Հավի կամ ոչխարի կտրտած մսով, յուղով, սոխով ու նռան հատիկներով պատրաստվող կերակրատեսակ է: Խոխոբը տարածված է Արցախում, իսկ այժմ նաև՝ Սյունիքի բնակիչների շրջանում:

8. Տավարի Քյալա

Շիրակի մարզում լայն տարածում ունեցող ուտեստ է, որը համարվում է արհեստագործների ուտեստ: Քյալան պատրաստվում է հատուկ արարողակարգով և մատուցվում է բազմամարդ հավաքույթների ժամանակ:

 

9. Գառնի Յարախ

Այս տաք ուտեստի անվանումն առաջացել է Գառնու երախ արտահայտությունից, նշանակում է Գառնու ձոր։ Տարածում ունի Գառնու բնակիչների շրջանում: Գառնու Յարախը ստացել է իր անունը պատրաստման ձևի համար. սմբուկը տապակելուց հետո վերևից ճեղք է արվում և խորություն ստացվում «ձորի», «երախի» նման, որի մեջ լցոնում են տավարի միս՝ տապակած սոխով լոլիկի մածուկի մեջ:

10. Վանանուշ

Վանա անուշ կերակուր, այստեղից էլ առաջացել է անունը՝ Վանանուշ: Պատրաստվում է գառան մսով, սև սալորաչրով, տապակած սոխով և համեմվում նռան օշարակով: Մատուցվում է տաք վիճակում:

 

11. Ուրմիա

Արևելյան Հայաստանում տարածված ուտեստ, որը պատրաստվում է գառան մսով և բանջարեղենով՝ սմբուկով, պղպեղով, լոլիկով, սոխով և սխտորով: Ուրմիան մատուցելիս ձևավորում են կանաչիով:

 

12. Բազրկանի

Մուսալեռում Բազրկանին եղել է հովվի ճաշի անվանումը: Կան տարբեր տեսակի բազրկանիներ: Մախաղի մեջ եղել է սուրքի (Մուսալեռան հորած պանիր) կամ ձիթապտուղ. սարերում լիքն են ձիթենիներն ու ընկուզենիները, հետևաբար մի քիչ ձիթապտուղ, մեկ գլուխ սոխ, լոլիկի մածուկ, ընկույզ և ձիթայուղ. ահա և հովվի  համեղ կերակուրը։

 

13. Խանգյալ

Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ առավելապես Շիրակի, Ջավախքի և Լոռվա բնակիչների շրջանում։ Շիրակի մարզում խանգյալի  փոխարեն կիրառում են նաև «Թաթար Բորակի» անունը: Խմորից պատրաստված խորանարդիկների վրա ավելացնում են չորաթանի մածուկ և սոխառած:

 

14. Այլազան

Արարատյան խոհանոցի գոհարներից մեկը Այլազանն է: Այն հին հայկական ուտեստ է, որի հիմնական բաղադրիչները սննդարար բանջարեղեններն են՝ գազար, ծաղկակաղամբ, սունկ, պղպեղ՝ համեմված մարվանդակով և հատուկ թանձրուկով:

 

15. Քյելեկյոշ

Գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ է՝ Վան-Վասպուրական նահանգի խոհանոցից։ Քյելեկյոշը պատրաստվում է մեծ կաթսայով և մատուցվում խաշի նման բազմամարդ սեղանում. ափսեի մեջ լցնում են չոր լավաշ, վրան՝ մեծ քանակով խաշած ոսպ, ապա՝ տաք չորաթանը, իսկ ամենավերջում՝ սոխառածը լեռնային կանաչիների (դաղձ, ուրց, անանուխ) հետ: Հարուստները սոխառածը պատրաստում էին ղավուրմայով:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns