Շատերն իրենց հարցերի պատասխանները կգտնեն այս տեսահոլովակում, որոնք վերջին շրջանում հնչում են Արամե և Աննա Թովմասյան զույգի շուրջ. Սյոմա Կոդաբաշյան
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին Արամեն ու կինը` Աննա Թովմասյանը, զբաղված էին իրենց համատեղ` «Իմն ես» տեսհոլովակի նկարահանումներով, որի մանրամասների մասին Life.panorama.am-ին պատմել է երգչի ընկերը` Սյոմա Կոդաբաշյանը, ով ոչ միայն տեսահոլովակի ռեժիսորն է, այլեւ զբաղվում է Արամեի գործնական հարցերով.
«Ճիշտն ասաց, չգիտենք էլ, թե ինչպես Արամեի ու Աննայի դուետը տարածվեց համացանցում, սա էլ հենց պատճառ դարձավ, որպեսզի արագացնենք նախապես պլանավորված տեսահոլովակի նկարահանումները եւ մարդկանց երգի օրիգինալ տարբերակը ներկայացնենք: Տեսահոլովակն արդեն նկարահանված է, այն հեռուստադիտողին կհանձնենք հունվարի 15-ին»,- պատմեց ռեժիսորն ու շարունակեց.
«Նախ ասեմ, որ տեսահոլովալկում ներկայացված է Արամեի ու Աննայի իրական սերը, սյուժետային գծեր կան, որոնք հիմնականում պատմում են հենց նրանց առօրյայի մասին: Անգամ ինքս, որպես ռեժիսոր, երբ առաջարկում էի այս կամ այն կերպ իրենց դրսեւորեն, Արամեն միջամտում էր ու ասում, որ իրենք իրականում իրենց այլ կերպ կպահեին նման իրավիճակում: Ուստի ամեն բան մոտեցվել է բնականին, ներկայացված է իրական, ընտանեկան ու շատ գեղեցիկ սեր»:
Ի դեպ` Սյոմա Կոդաբաշյանը, չբացելով փակագծերը ու չկոնկրետացնելով ասելիքը, ժպիտով ակնարկեց.
«Տեսահոլովակն ունենալու է մեսսիջ, շատերն իրենց հարցերի պատասխանները կգտնեն այս տեսահոլովակում, որոնք վերջին շրջանում հնչում են Արամե եւ Աննա Թովմասյան զույգի շուրջ»:
Հետաքրքրվելով, թե սպասվող տեսահոլովակից զատ, ի՞նչ այլ ծրագրեր ունի Արամեն, ռեժիսորը մանրամասնեց.
«Առջեւում դեռեւս ամանորյա նկարահանումներն են, որոնք շատ հագեցած են դարձնում Արամեի գրաֆիկը: Սակայն Ամանորին Արամեն այստեղ չի լինի, քանի որ արդեն իսկ հրավեր ունի Մոսկվայից` այդ գիշեր ելույթ ունենալու, թեեւ դեկտեմբերի 31-ից հետո կվերադառնա Հայաստան ու տոնական օրերը կանցկացնի այստեղ: Արդեն գալիք տարում Արամեն ու Սիլվա Հակոբյանը կշարունակեն իրենց հյուրախաղերը, սակայն Եվրոպայում, այդ ընթացքում ես կզբաղվեմ Մոսկվայում կայանալիք մենահամերգով, որն էլ կկայանա մարտի 10-ին: Այնպես որ, հենց տարեսկզբից ծրագրերը շատ-շատ են, որոնք հերթով պետք է իրականացնենք: Արամեն իր երկրպագուների համար շատ պլաններ ունի 2017-ին»: