Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Տիգրան Սարգսյանը եւ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացման զարգացումը

SOCIETY

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության դերը գլոբալ տնտեսության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, Մատվիենկոն նշել Է, որ ԵԱՏՄ-ն այսօր իրենից ներկայացնում Է ժամանակակից ինտեգրացիոն միավորում, իսկ դրա ստեղծումը համապատասխանում Է համաշխարհային տնտեսության միտումներին:

«ԵԱՏՄ-ն գրավիչ Է դառնում ոչ միայն Միության մեջ մտած պետությունների, այլեւ ուրիշ երկրների համար: Ուժի մեջ Է մտել Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, եւս 40-ից ավելի պետություններ հետաքրքրություն են դրսեւում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցում: Հուսով եմ, որ այդ փոխգործակցությունը կընդլայնվի եւ թույլ կտա իրագործել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնած գաղափարը՝ եվրասիական լայն գործընկերության գաղափարը: Դրա համար կան բոլոր պայմաններն ու հնարավորությունները»,-ընդգծել Է ՌԴ Դաշնության խորհրդի նախա գահը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն Է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին այն ուշադրության համար, որը նա հատկացնում Է ինտեգրացիոն միավորմանը, նշելով, որ այժմ գոյություն ունեն ԵԱՏՄ-ի զարգացման մի շարք հիմնական ուղղություններ:

«Մեզ համար գերակայություն Է երրորդ երկրների եւ տնտեսական միավորումների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, այստեղ ներուժ կա տնտեսական աճի համար: Եթե մեզ հաջողվի առեւտրական բանակցություններում հասնել այնպիսի ռեժիմների, որոնք հաշվի կառնեն մեր բիզնեսի շահերը, ապա ակներեւ Է, որ ակտահանման ծավալները կավելանան: Նման մոտեցումը կխթանի տնտեսության աճը ԵԱՏՄ-ի երկրներում, կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր»,-հայտնել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը հավելել Է, որ ներկայում ակտիվ երկխոսություն Է ընթանում Չինաստանի, Իսրայելի, Սերբիայի հետ, պլանավորվում Է բանակցություններ սկսել Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի, Հարավային Կորեայի եւ Սինգապուրի հետ, որոնք, նախագահի գնահատմամբ, պետք Է ավարտվեն առեւտրատնտեսական համաձայնագրերի ստորագրմամբ:

Խոսելով ներքին հարցերի մասին, որոնց վրա աշխատում Է ԵԱՏՀ-ն, Տիգրան Սարգսյանը կարեւորել Է ԵԱՏՄ-ի տարածքում խոչընդոտների ու սահմանափակումների վերացումը. «Մենք մշակել ենք այսպես կոչված «Սպիտակ գիրքը», որում ներառել ենք բոլոր այն խոչընդոտներն ու սահմանափակումները, որոնք ներկայում կան Միության պետությունների միջեւ: ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների համաձայնեցված դիրքորոշումների հիման վրա մենք սահմանափակումների վերացման փուլային գրաֆիկ ենք մշակում»:

Կողմերը նշել են, որ համակարծիք են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության խորացման հարցում՝ գլոբալ տնտեսության մեջ դիրքերն ուժեղացնելու համար:

«Եվրասիական տնեսական միությունը մեր պատասխանն Է գլոբալ մարտահրավերներին, որը երկրներին թույլ Է տալիս առավելագույն չափով իրացնել կուտակված ներուժը: Ակներեւ Է, որ մեկ պետության շրջանակում դա անելն ավելի դժվար Է: Միասին մեզ համար ավելի դյուրին կլինի պատասխանել այդ մարտահրավերներին»,- ընդգծել Է Տիգրան Սարգսյանը:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service