Սիրիայում երեք թուրք զինվոր է սպանվել
SOCIETYՍիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի կողմից տարվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում թուրքական կողմը նոր կորուստներ է կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Էլ-Բաբ շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և թուրքական զորքերի բախման հետևանքով սպանվել է երեք թուրք զինվոր: Վիրավորվել են 11-ը, ընդ որում` նրանցից մեկի վիճակը ծանր է:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



