Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռը, չկարողանալով վայրէջք կատարել «Զվարթնոցում», վերադարձել է Վիեննա
SOCIETYԵրևան-Վիեննայի դեկտեմբերի 21-ին` ժամը 4.35-ին նախատեսված չվերթի դիմաց «Զվարթնոց» օդանավակայանի կայքում նշված է` չեղարկված:
Հնարավոր է` ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մառախուղի ու սահմանափակ տեսանելիության պատճառով: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից:
Ինքնաթիռը վերադարձել է Վիեննա։
Նշենք, որ այսօր մոսկովյան օդանավակայաններում եղանակային պայմանների պատճառով մոտ 30 չվերթ է չեղարկվել, ևս 25 չվերթ հետաձգվել է: «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 16 և հետաձգվել 8 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 12 և հետաձգվել 17 չվերթ: «Վնուկովո» օդանավակայանի չվացուցակի փոփոխությունների վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



