Հայաստանում այս տարի պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակողների կողմից կնքվել են շուրջ 13 հազար պայմանագրեր
ECONOMICSՀայաստանում այս տարի պտուղ բանջարեղեն վերամշակող 39 և խաղող վերամշակող 50 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 171 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող:Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` մթերվել են 20 հազար 900 տոննա պտուղ,109 հազար 800 տոնն խաղող և 40.3 հազար տոննա բանջարեղեն, որից 26.6 հազարը լոլիկ: Խաղողի մթերման միջին գինը նախորդ տարում 145.1 դրամ էր, իսկ այս տարի 128.8:
«Մինչև մթերումները սկսելը պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող կազմակերպությունների կողմից կնքվել են շուրջ 13 հազար պայմանագրեր, որոնց շրջանակներում գյուղացիներին տրամադրվել է աջակցություն` 282 մլն դրամի չափով բուժանյութեր: 2016 թվականին մթերվել է 7 մլրդ դրամի պտուղ բանջարեղեն, որից վճարվել է 6.3 մլրդ դրամը կամ 86.3 տոկոսը: 14 մլրդ 145 մլն դրամ խաղողի մթերումից գյուղացիներին վճարվել է 11.8 մլրդ դրամը»,- ասաց Մակարյանը:
Փոխնախարարը նաև հավելեց, որ պարտքերի համար վերամշակողները հավաստիացնում են, որ կնքված են պայմանագրեր և գրաֆիկներ` առաջիկայում դրանք մարելու համար: