Քննարկում` «Հայ հասարակության մենթալ կարծրատիպերը. կանանց քաղաքական մասնակցությունը» խորագրով
PHOTOԱյսօր՝ դեկտեմբերի 21-ին՝ «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան-քննարկումը, այս անգամ՝ «Հայ հասարակության մենթալ կարծրատիպերը. կանանց քաղաքական մասնակցությունը» խորագրով:
Քննարկման ընթացքում բանախոսները վեր հանեցին խնդիրներ`կապված ընտրական օրենսգրքի և դրա դրույթների լիարժեք իրականացման հետ, խոսեցին կուսակցություններում և տարատեսակ քաղաքական նախեռնություններում կնոջ դերի մեծացման անհրաժեշտության, գենդերային հավասարության, ինչպես նաև քաղաքականության մեջ կանանց ակտիվության ընդլայնման մասին:
Անդրադառնալով Հայաստանում կանանց մասնակցային հնարավորություններին և խոչընդոտներին՝ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Հասմիկ Շափաղաթյանը կարևորեց կանանց քաղաքական մասնակցությանը խոչընդոտող գործոնների բացահայտումը, դրանց հասցեական ուղղորդումը և բաց ու հանրային քննարկումների միջոցով լուծման հնարավոր ելքերի հայտնաբերումը:
Կարևոր է դեռևս մանկուց աղջիկների և տղաների սոցիալիզացիայի վեկտորի փոփոխությունը, որին պետք է հասնել կրթական, դաստիարակչական, սոցիալական մի շարք ծրագրերի ներդրմամբ:
Քննարկմանը հնչած կարծիքներն ու առաջարկությունները հետագայում կարտացոլվեն «Միասնություն» համազգային շարժման ծրագրային հիմնադրույթներում:
«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն