Տոկիոյի Օլիմպիական խաղերի նոր լոգոտիպը կներկայացվի 2016 թվականի գարնանը
SPORTՏոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի նոր լոգոտիպը կներկայացվի 2016 թվականի գարնանը: «Մենք կցանկանայինք այս հարցին լուծում տալ մինչև գալիք տարվա գարուն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Տոկիո-2020 կազմկոմիտեն:
Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ թափով, սակայն Օլիմպիական խաղերի լոգոտիպի հետ կապված սկանդալը մեծ աղմուկ բարձրացրեց: Բելգիացի դիզայներ Օլիվիե Դեբին հայտարարել էր, որ Տոկիո-2020-ի տարբերանշանը նման է իր` Լիեժի թատրոնի համար ստեղծած լոգոտիպին: Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2020 թվականին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



