Թենիսիստ դել Պոտրոն Արգենտինայի լավագույն մարզիկ է ճանաչվել
SPORT31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Խուան Մարտին դել Պոտրոն ճանաչվել է Արգենտինայի տարվա լավագույն մարզիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսիստն Արգենտինայի թիմին օգնեց հաղթելու Դևիսի գավաթի խաղարկությունում, իսկ Ռիոյի Օլիմպիական խաղերում միայն եզրափակիչում զիջեց Էնդի Մարեյին:
Լավագույն մարզիկի կոչման քվեարկությունում թենիսիստը գերազանցեց հռչակավոր Լեո Մեսսիին:
Արգենտինայի լավագույն մարզիկին ընտրում են երկրի մարզական լրագրողները: Դել Պոտրոն երկրորդ անգամ է դառնում Արգենտինայի լավագույն մարզիկ: Առաջին անգամ թենիսիստը նման պատվի արժանացել է 2009 թվականին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



