Հայաստանի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հնարավոր է հանդես գա Փյունիկում
SPORTArmsport.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին առաջարկ է ստացել Երեւանի «Փյունիկից»:
40-ամյա դարպասապահի պայմանագիրը Մոսկվայի «Դինամոյի» հետ ավարտվել է եւ ներկայում նա ազատ խաղացողի կարգավիճակ ունի, իսկ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ ցանկանում է ուժեղացնել կազմը:
Բերեզովսկին եւ «Փյունիկը» վերջնական որոշում պետք է կայացնեն հունիսին 13-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ընտրական հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ 5 տարվա ընդմիջումից հետո «Փյունիկը» կրկին Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք է ստացել: Հայաստանի չեմպիոնը հուլիսի սկզբին հանդես կգա որակավորման առաջին փուլում:
1
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
2
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program



