Հալեպի արեւելյան մասից շարունակվում Է տարհանումը
SOCIETYՍիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան մասից տարհանումը դեռեւս շարունակվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցչին:
«Տարհանումը դեռեւս ընթանում Է, դիտորդները դեռ տեղում են: Շուրջ 300 անձնական փոխադրամիջոցներ են գիշերվա ընթացքում եւ այսօր առավոտից մեկնել քաղաքից»,-հայտնել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ԿԽՄԿ-ն տարհանման սկսվելուց ի վեր 30 հազար մարդ Է դուրս բերել արեւելյան Հալեպից: Մաուրերը հավելել Է, որ, ԿԽՄԿ-ի տվյալներով, «արեւելյան Հալեպում դեռեւս մնում են հսկայական թվով մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել այնտեղից», եւ տարհանումը կարող Է տեւել «եւս մի քանի օր»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



