Ինչից պետք է հասցնել ձերբազատվել մինչեւ Նոր տարի
PHOTOՄինչև նոր տարի դեռ կա մի քիչ ժամանակ, և դա բավական է ազատվել այն ամենից, ինչն անհրաժեշտ չէ և ձգում է մեզ ներքև: Մտածե՞լ եք երբևէ՝ ինչքան սթրեսային պահեր են լինում մեր կյանքում: Զգու՞մ եք կյանքի հանգամանքների բեռը, թե ինչպես է այն անդրադառնում ձեր հուզական վիճակի վրա: Էմոցիոնալ կայունությունը և երջանկությունը սկսվում են այն ժամանակ, երբ դուք ազատվում եք բոլոր անհանգստություններից և սթրեսից: Որոշ մարդկանց համար դա վատ հակումներից ու ընկճախտից ձերբազատվելն է, մյուսների համար՝ աշխատատեղի որոնումն է իր սրտի թելադրանքով: Այս ճանապարհին դուք պետք է շատ բաներ թողնեք՝ ձեր իսկական «եսը» գտնելու համար:
Ահա այն բաների ցանկը, որոնցից դուք պետք է ազատվեք, որպեսզի զգաք իրական երջանկությունը:
1. Ազատվեք բոլոր այն մտքերից, որոնք ստիպում են ձեզ անօգնական և տկար զգալ:
2. Ազատվեք մեղքի զգացումից:
3. Ազատվեք անհայտի հանդեպ վախից: Արեք առաջին փոքրիկ քայլը և դուք կտեսնեք, թե ինչպես է նոր ճանապարհը բացվում ձեր առջև:
4. Ազատվեք վատ ապրումներից. դա նույնն է, ինչ դուք խնդրեք մի բան, որը չեք ուզում:
5. Դադարեք մեղադրել բոլորին. պատասխանատու եղեք ձեր կյանքի համար: Եթե ինչ-որ բան ձեր դուրը չի գալիս, դուք ունեք ընտրության հնարավորություն:
6. Ազատվեք «ճշտի ու սխալի» մասին համոզմունքներից: Վայելեք կյանքի ներդաշնակությունն ու բազմազանությունը:
7. Թողեք ձեր անցյալը: Եկել է ժամանակն առաջ շարժվելու և նոր պատմություն ստեղծելու:
8. Դադարեք մտածել, որ դուք գիտեք, թե ինչպես կարելի է հասնել ինչ-որ բանի, մենք անդադար սովորում ենք մեր կյանքի ճանապարհին:
9. Ազատվեք ֆինանսական խնդիրների մասին հուզումներից: Կառուցեք ծրագիր, թե ինչպես պետք է ազատվել պարտքերից և կենտրոնացեք ձեր բարեկեցության վրա:
10. Ազատվեք մարդուն փրկելու կամ փոխելու ձեր մոլուցքից: Յուրաքանչյուր ոք ունի իր ճանապարհը, և ամենալավ բանը, որ կարող եք անել, աշխատելն է ինքներդ ձեզ վրա և ոչ թե կենտրոնանալ շրջապատի վրա:
11. Ազատվեք ինքներդ ձեր հանդեպ ունեցած ատելությունից: Դուք կարևոր եք այնպես, ինչպես որ կաք, և աշխարհը ձեր կարիքն ունի՝ ընդունելով ձեզ այնպես, ինչպիսին որ կաք: Գնահատե՛ք ինքներդ ձեզ: