Հաստատվեց Զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը. այն կունենա երեք վարչություն
SOCIETYՀՀ կառավարությունը հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը։ Նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ կոմիտեն կունենա նախագահ, փոխնախագահ և 3 վարչություն՝ զբոսաշրջության քաղաքականության, միջազգային համագործակցության, մարքեթինգի ու զարգացման։
«Սահմանվում են նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև կոմիտեի գործառույթները։ Նախատեսվում է սահմանել նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի կառուցվածքն իր 3 կառուցվածքային ստորաբաժանումներով, որոնց միջոցով պետք է իրականացվեն կանոնադրությամբ վերապահված գործառույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:
Կոմիտեի ղեկավարն է Զարմինե Զեյթունցյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



