Մառախուղի պատճառով վայրէջք չկատարած և հետ վերադարձած Երևան-Վիեննա ինքնաթիռի որոշ ուղևորներ վերադարձել են այլ ավիաընկերությունների միջոցով
SOCIETYԵրևան-Վիեննա՝ դեկտեմբերի 21-ի չվերթի ուղևորները, որոնք վերադարձել են Վիեննա ինքնաթիռի՝ Երևանում վայրէջք չկատարելու պատճառով, երեկ վերադարձել են Երևան այլ ավիաընկերությունների միջոցով՝ փոխելով իրենց տոմսերը։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քաղավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Վերջինս չբացառեց, որ այսօր ուշ երեկոյան Վիեննա-Երևան չվերթով Հայաստան ժամանեն դեկտեմբերի 21-ի չվերթի որոշ ուղևորներ:
Հիշեցնենք, որ Երևան-Վիեննա օդանավի՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 4.35-ին նախատեսված վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում չէր կայացել՝ մառախուղի ու սահմանափակ տեսանելիության պատճառով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



