2016-ին Հայաստանում արդյունաբերության աճը կկազմի 6-7 տոկոս
ECONOMICSՀայաստանում 2016 թվականի տնտեսական արդյունքները կլինեն դրական: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ բավական աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում:
«2016-ի արդյունքներով արդյունաբերության աճը կկազմի 6-7 տոկոս: Աճ կա նաև արտահանման և ներդրումների ոլորտում: Այդ մասին մենք կարող ենք ավելի կոնկրետ խոսել տարին ամփոփելով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում աճել է ընդամենը 0.4 տոկոսով: Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը կազմել է 698 մլրդ դրամ, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 20 տոկոսով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



