Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից մինչև դանդաղ քայլող վարչապետ

INTERVIEW

Մեր հյուրն է Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը այսօրվա իրողությունների համատեքստում:

– Լևոն Տեր–Պետրոսյանը կրկնում է արդեն վաղուց հայտարարած իր սկզբունքները: Լևոն Տեր–Պետրոսյանը մնացել է Լևոն Տեր– Պետրոսյան: Նա հին, պահպանողական քաղաքական հրաշալի գործիչ է ընդամենը: Ո’չ մի նորություն:

– Իսկ նրա հնչեցրած թեմաներն ակտուալ չե՞ն այսօր` խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն:

– Դրանք ակտուալ են: Բայց այդ բանաձևերն արդեն հնացած են: Արդեն դրանք փորձարկված են: Լևոն Տեր–Պետրոսյանն ինքը փորձել է դրանք իրականացնել, և, ինչքան հնարավոր է եղել, ստացել է արդյունքներ: Հիմա նորից դա կրկնել 20 տարի հետո, ի՞նչ իմաստ ունի: Ուղղակի մարդն այդ ամենը գիտի, ու լա’վ գիտի, և անում է:

– Մենք այսօր խաղաղությա՞ն ենք գնում, թե պատերազմի:

– Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մենք չենք որոշողը: Ընդհանրապես մի կողմը չի կարող որոշել` խաղաղությո՞ւն պետք է լինի, թե պատերազմ: Դա երկկողմանի հարաբերության հարց է: Եթե մենք որոշել ենք գնալ խաղաղության, բայց հակառակորդը պատերազմ է սկսում, խաղաղության մեր որոշումը ոչինչ չարժի: Պետք է մեր գործընկերը նույն ծրագիրն ունենա, նույն ձգտումն ունենա: Եթե մեր ծրագրերը տարբեր են, ապա մենք պետք է պատերազմի պատրաստ լինենք: Հակառակ դեպքում խաղաղություն ասելն ընդամենը քարոզչություն է:

– Իսկ մեր ռեսուրսները կբավարարե՞ն պատերազմի: Ապրիլյան պատերազմի ժամանակ փաստացի մենք տարածքներ կորցրեցինք:

– Մեր ռեսուրսները բավարարեն, թե չբավարարեն, ոչ մի կերպ չենք կարող պատերազմից խուսափել: Որովհետև հայաստանաբնակ հայ ժողովուրդն արդեն քանի հազար տարի ապրում է իր հայրենիքում, իր հողի վրա: Մենք ոչ մի բան չենք կարող անել. միայն պետք է կռվենք, պայքարենք և հաղթենք: Հակառակ դեպքում մեզ գենոցիդ է սպասվում: Հիմա` կբավարարի՞, չի՞ բավարարի, արդեն այլ հարց է: Պետք է բավարարի: Մենք պետք է ձևը գտնենք, որպեսզի անհրաժեշտ ու բավարար ռեսուրսներ ունենանք մեր հայրենիքը պաշտպանելու համար:

– Իսկ ո՞վ է պատասխանատուն: Ո՞վ պետք է ճարի այդ ռեսուրսը:

– Դա քաղաքական վերնախավի պատասխանատվությունն է: Եթե ռեսուրսները բավարարում են, ուրեմն լավ է աշխատել: Իսկ եթե չեն բավարարում, ուրեմն վատ է աշխատել:

– Բայց այսօր մեր երկրում ժողովուրդը գործոն չէ, որպեսզի ասի` իշխանություն, դու լավ չես աշխատել, հեռացիր, որպեսզի տեղդ մեկ ուրիշը գա, ով լավ կաշխատի:

– Ժողովուրդը միշտ գործոն է: Ցանկացած պահի կարող է վռնդել իշխանությանը և պատժել նրան: Ժողովուրդը միշտ այդ հնարավորությունը և իրավունքն ունի:

– Թվում է այսօր հասարակությունը կարող է իշխանության հետ խոսել Սասնա ծռերի լեզվով: Որովհետև ընտրությունների ժամանակ իշխանությունն անում է այն, ինչ ուզում է:

– Չասենք` անում է այն, ինչ ուզում է: Անում է այն, ինչ կարողանում է. կեղծում է ընտրությունը: Բայց հասարակությունն առանձնապես դրա դեմ չի ընդվզում, որը շատ վատ է ու ցավալի է: Հասարակությունը տեր չի կանգնում իր ձայնին:

Կարծում եմ` և հասարակությունը, և նրա քաղաքական վերնախավը թույլ են, տկար են, չեն կարողանում պաշտպանել իրենց շահերը, նաև` ժողովրդի շահերը: Այդ իմաստով իշխանությունը զավթել են քրեա–օլիգարխիկ ուժերը: Բայց` ոչ ամբողջությամբ: Թեկուզ մասնակիորեն մեր երկիրը ժողովրդավարական է, թեկուզ` վատ, բայց խոսքի և խղճի ազատություն կա: Եվ կա ինքնապաշտպանության հզոր ուժ: Դա հայկական բանակն է:

– Իսկ մեր կառավարության, մասնավորապես վարչապետի քայլերը հույս ներշնչո՞ւմ են, որ դուրս կգանք այս շրջանակից:

– Երբ նշանակվեց, մեծ հույսեր էի կապում վարչապետի հետ: Բայց հիմա տեսնում եմ, որ շատ դանդաղ է քայլում, և հնարավոր է, որ տեղ չհասնի: Ցավոք սրտի, նա ուշանում է:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League