Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ծառուկյանն այլընտրանք չի թողնում…

SOCIETY

Դարակազմիկ խորհրդարանական ընտրություններն ամենևին էլ «յոթ սարի հետևում չեն», ինչը նշանակում է, որ հասարակության շրջանում հետզհետե է՛լ ավելի արդիական է դառնում այն ճակատագրական հարցը, թե ում է պետք վստահել առաջիկա տարիներին Հայաստանի ճակատագիրը: Իսկ հարցն այս, ինչպես հասկանալի է, ամենևին էլ պարզունակներից չէ. քաղաքական դաշտում գործունեություն ծավալող ուժերի, դեմքերի ջախջախիչ մեծամասնությունն այս տարիների ընթացքում հասցրել է ցույց տալ սեփական դեմքն ու անվիճելիորեն փաստել՝ որպես գլխավոր ու միակ գերնպատակ դիտարկվում է ժողովրդի հաշվին ինքնահաստատումը, խաբեությամբ վերևներ մագլցելն ու ամեն գնով այնտեղ մնալը:

Ասել կուզի՝ ներկա պահին հասարակությունն իրականում այնքան էլ մեծ ընտրություն չունի ու դեռևս պարզ չէ՝ նման գաղջ մթնոլորտում ինչպես կկողմնորոշվի շարքային հայ մարդը, որի առջև այդպես էլ շարունակում են ծառացած մնալ բազմաթիվ խնդիրներ՝ սկսած կենցաղային տարրական մանր-մունր, բայց այդպես էլ չլուծվող խնդիրներից՝ մինչև երկրի անվտանգությանը վերաբերող լրջագույն մարտահրավերներ:

Երբ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին խոսակցությունները դեռևս այսչափ չէին լրջացել, երբ ընդամենը լուրերի ու ասեկոսեների մակարդակով էր խոսվում սիրված գործչի ակտիվացման մասին, արդեն իսկ պարզից էլ պարզ էր, որ իրավիճակը կարող է և այնքան էլ ողբալի չլինել, ինչպես պատկերացնում էին շատերը: Ակնհայտ էր՝ սիրված ու վաստակաշատ գործչի վերադարձը միանգամայն նոր իրավիճակ էր ստեղծելու դաշտում՝ առաջիկա ընտրությունները մեխանիկական անիմաստ գործընթացից վերածելով երկրում իրական փոփոխությունների հասնելու լիակատար գործիքի:

Չնայած ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել՝ վերաբերող քաղաքական դաշտում իր հետագա գործողություններին ու անելիքներին, ակնհայտ է, սակայն, որ նրա ակտիվացումն այլևս գրեթե կայացած ու անխուսափելի դարձած իրողություն է: Իսկ այդպիսին է հենց միայն այն պատճառով, որ սիրելի գործչի ակտիվացմանը սպասում է մի ողջ ժողովուրդ, որի մեջ վերջինս տեսնում է իր բոլոր ծրագրերի ու նպատակների իրագործումը. Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքական կյանք վերադարձն, առանց չափազանցության, վերածվել է համահասարակական բնական պահանջի:

Իսկ հարցը, թե ինչով է հատկապես պայմանավորված Ծառուկյանի այսօրինակ ժողովրդականությունն ու հասարակական ամենալայն զանգվածների բացարձակ ու միակ ֆավորիտը հանդիսանալու իրողությունն, ավելի քան ակնհայտ է. նախ՝ որովհետև մնացած բոլորն իրենց վաղուց սպառել են, երկրորդ՝ Ծառուկյանը միակն է, ում ազգանվեր գործունեությունն երբևիցե քաղաքական աստառ կամ ենթատեքստ չի ունեցել՝ հանգամանք, որը տառացիորեն բացառիկ երևույթ է մերօրյա հայ իրականության պայմաններում ու լավագույնս է բնութագրում սիրելի գործչի մարդկային տեսակն ու ունեցած նպատակը՝ անել հնարավոր ամեն ինչ՝ ժողովրդի հոգսերը թեթևացնելու ոչ թե խոսքերով, այլ իրական գործերով, նպաստելու հասարակության ամեն մի անդամի բարեկեցությանն, ու այդ ամենը՝ միանգամայն անշահախնդրորեն:

Անքննարկելի է՝ Գագիկ Ծառուկյանին այլընտրանք՝ ուղղակի չկա, նա միակն է իր տեսակի մեջ, մեկն, ով իր գործունեությամբ հույս ու հավատ է կարողացել ներշնչել սովորական մարդկանց՝ դառնալով այն հոգեհարազատ գործիչը, որի հետ են կապված քաղաքացիների հույսերն ու նպատակները:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe