Իվետա Մուկուչյանը պատասխանել է երկրպագուի համարձակ հարցին
PHOTOԻվետա Մուկուչյանը երեկ հյուրընկալվել էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, իսկ առիթը «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծն էր, որի շրջանակում հայ հեղինակների կողմից գրված մանկական ստեղծագործությունները ներկայացնում են շոու-բիզնեսի ներկայացուցիչները, գրում է Bravo.am-ը:
Իվետան մանկական գրականության փուլի վերջին մասնակիցն էր, ներկայացնում էր «Կանը եւ կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթը։ Դպրոցահասակ հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճը ծափերով ողջունեց երգչուհուն։ Ներկաների համար հեքիաթի մոտիվներով բեմադրվել էր փոքրիկ ներկայացում գրադարանում գործող թատերական խմբակի սաների մասնակցությամբ, նաեւ տեղի ունեցավ հեքիաթի քննարկում ու նկարազարդման ֆլեշմոբ։

Հանդիսատեսի համար սպասված պահ էր Իվետայի հետ հարցուպատասխանի հատվածը։ Փոքրիկ Էլենի առաջարկով երգչուհին ակապելլա կատարեց եվրատեսիլյան «LoveWave» երգը։ 11-ամյա Գոռը հետաքրքրվեց՝ արդյոք երգչուհին շփում ունի «Եվրատեսիլ 2016»-ի Նիդերլանդների մասնակից Բոբի հետ. այն ժամանակ ասեկոսեներ էին տարածվել, թե վերջիններս սիրավեպ են սկսել: Իվետան պատանու անսպասելի հարցին հումորով պատասխանեց.«Դու շատ ուշադիր հետեւում ես։ Ասեմ, որ նրա հետ չեմ շփվում, հիմա իմ կողքին որեւէ մեկը չկա, բայց, Գոռ ջան, եթե լավ տարբերակ գտնես ինձ համար, ասա:)»։ Գոռի դասընկեր Մարկն էլ հարցրեց, թե ինչ սպորտաձեւ է սիրում, երգչուհին առանձնացրեց լողը։ Նա հետաքրքրվեց, թե երեխաներն ինչ նվերներ են ակնկալում Ձմեռ պապիկից, որին ի պաստասխան՝ նշեցին՝ հեռախոս, պլանշետ, հեծանիվ եւ այլն։
Մանրամասները՝ Bravo.am-ում:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
3
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



