Մերձարևադարձային բույս, որն ունի մի շարք օգտակար հատկություններ
LIFEՄի խումբ հետազոտողներ հաստատել են, որ թուզը պարունակում է նյութափոխանակությունը խթանող ակտիվ նյութեր, 11 վիտամինների համադրություն, 14 հանքանյութեր: Կալցիումի քանակով այն քիչ է զիջում ընկույզին, իսկ երկաթ պարունակում է ավելի շատ, քան խնձորը:
Թուզը նաև օգնում է նիհարելուն: Նրա ազդեցությունն ուժեղացնելու համար հարկավոր է այն օգտագործել երեկոյան: Համեղ լինելուց բացի թուզը մի շարք օգտակար հատկություններ ունի:
-
Թուզը թարմացնում է շնչառությունը: Բերանի տհաճ հոտից ազատվելու համար կօգնի 2-3 թուզը:
-
Այն մեծացնում է սեքսուալ ակտիվությունը: 5 թուզը խառնեք կաթի հետ, թողեք ողջ գիշեր և օգտագործեք առավոտյան:
-
Երիկամների քարերի առաջացման դեպքում թուզը շատ օգտակար է:
-
Թուզը քսեք ձեր դեմքին, պահեք 20 րոպե: Այն կօգնի ազատվել բշտիկներից:
-
Թուզը կալցիում է պարունակում, որը թույլ է տալիս արյան մեջ նվազեցնել ինսուլինի քանակը:
-
Այս միրգը որոշակի նյութեր է պարունակում, որոնք թույլ են տալիս ամրացնել ոսկրերը:
-
Թուզն օգնում է հեշտացնել ջրծաղիկ հիվանդության ընթացքը:
-
Թզի չիրն արագացնում է նյութափոխանակությունը, նպաստում քաշի նվազմանը, ինչպես նաև՝ արագ վերացնում է սովի զգացումը:
-
Փորկապության դեպքում թզի չիրն օգտագործեք մեղրի հետ. խմեք ամեն օր, մեկ ամիս:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: