Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակել Է Շոն Սփայսերին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 22-ին նոր վարչակազմում Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակել Է իր անցումային թիմի ներկայացուցիչ Շոն Սփայսերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հանրապետականի տարածած հայտարարության մեջ:
Թրամփը նաեւ Հոուփ Հիքսին նշանակել Է Սպիտակ տան ռազմավարական կապի տնօրեն, Ջեյսոն Միլլերին՝ հաղորդակցությունների գծով տնօրեն, իսկ Դեն Սքավինոյին՝ սոցիալական ցանցերի գծով տնօրեն: Թրամփը նաեւ նրանց դարձրել Է իր օգնականներ:
«Շոնը, Հոուփը, Ջեյսոնը եւ Դենն իմ շտաբի հանգուցային անդամներն Էին ընտրարշավի ընթացքում եւ անցումային թիմում»,- նշել Է ընտրված նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



