Դատախազը հաստատել է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրական եզրակացությունը
SOCIETYՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից հաստատվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և Եղիշե Խաչատրյանի՝ դեպքին ականատես տարեց մոր՝ Էմմա Աբրահամյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար մեղադրվողնե ր Ա.Չ.-ի, Ա.Ն.-ի, Խ.Կ.-ի, Ա.Զ.-ի և Յու.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Քրեական գործն ըստ էության քննելու համար մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



