«Մեր բակ»-ի դերասանները հյուրընկալվել էին Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» ծրագրին
PHOTO«Մեր բակ»-ի դերասանները հյուրընկալվել էին Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» ծրագրին, որը վարում է Հրանտ Թոխատյանը: Պատրաստել է Ամանորի հատուկ թողարկում՝ նվիրված սիրված ֆիլմի 20 ամյակին։ Տոնական ու հոբելյանական կլինի նաեւ «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդումը, որի Ամանորի թողարկումը կլինի նաեւ «Մեր բակ»-ը ֆիլմի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հրանտ Թոխատյանի հյուրերը կլինեն մարդիկ, ովքեր կանգնած էին ֆիլմի ստեղծման ակունքներում, ովքեր նորովի ճանաչվեցին եւ սիրվեցին ֆիլմում կերտած կերպարների շնորհիվ: Հատուկ հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել նաեւ ֆիլմի այն դերակատարները, ովքեր ապրում եմ դրսում, քիչ են երեւում եթերում: Նորովի մեկնաբանություններով կներկայացվեն նաեւ «Մեր բակ»-ի երաժշտական համարները:















1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



