Թաիլանդի համալսարանն սկսել է ուսման դիմաց վճարն ընդունել բրնձով
SOCIETYԹաիլանդի մայրաքաղաքից հյուսիս ընկած շրջանում գտնվող Ռանգսիտի համալսարանի ուսանողներն այժմ կարող են ուսման դիմաց վճարել ոչ թե փողով, այլ բրնձով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բնամթերքով նման հատուցումը բուհի ղեկավարությունը հարկադրված Է եղել սահմանել, որպեսզի օգնի գյուղացիական այն ընտանիքներից սով որողներին, որոնք դժվարին ֆինանսական դրության մեջ են հայտնվել այդ հատիկային մշակաբույսի գների անկման պատճառով:
«Մենք պետք Է դժվարին պահին աջակցենք գյուղացիներին, քանի որ նրանք են պահում մեր երկիրը»,-ընդգծել Է դեկան Վորաչատ Չուդչոմչանը, ով ղեկավարում Է ուսանողական այն ծրագիրը, որը ուսումնառության դիմաց վարձավճարի ամբողջական կամ մասնակի մարում Է ենթադրում բրնձի բարտերի ճանապարհով: Նրա խոսքով՝ այդ առաջարկությունից արդեն օգտվել Է 19 մարդ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



