Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Եվ նորից Բադասյանը

ANALYSIS
Հայոց քաղաքական երկնակամարում, երբեմն–երբեմն փայլատակում են գործիչներ, ովքեր շահում են հասարակության մի մասի համակրանքը հետո սկսում են փնտրել ինչ–որ ամբիցիաներ, կամ արդեն ունեն, այնուհետ հեռանում են ասպարեզից:
 
 
Այդպիսիք շատ ենք տեսել: Այդ ամենը, իհարկե, նրանք փաթեթավորում են հայրենասիրական շղարշով կամ ընդդիմադիրի կեցվածքով: Այդպիսի գործիչներից է նաև Վահան Բադասյանը: Որևէ կասկածի տակ չդնելով նրա գործունեությունը պատերազմի ընթացքում, Հադրութի վարչակազմի ղեկավար եղած տարիներին և ԼՂՀ Ազգային ժողովում, այնուամենայնիվ, ստիպված ենք արձանագրել, որ գոնե վերջին շրջանի նրա հայտարարությունները և գործելաոճը միմյանց չեն համապատասխանում: Քաղաքականությունը տարածք է, որտեղ զբաղվում են առավելապես պետական խնդիրներով: Երբ անձի գերարժեքությունը գալիս է այս հարթակ և դառնում առաջնորդող գործոն, ապա այն հեռանում է այդ ասպարեզից, կամ հաջողության դեպքում՝ վերածվում դիկտատուրայի:
 
 
Այն, որ ՀՀ իշխանություններին կամ իշխանամերձ գեներալներին կարելի է քննադատել որոշակի վրիպումների համար՝ դա փաստ է և կարող է անել այս կամ այն ոլորտին ծանոթ յուրաքանչյուր ոք: Բայց երբ այն կրում է անձնական մոտիվացիա կամ շահ՝ հեռանում է պետականության հանդեպ սրտացավության դրսևորումներից:
 
 
Բադասյանի քննադատությունը Մովսես Հակոբյանի և մի շարք այլ զինվորական բարձր պաշտոնյաների հասցեին, քննության առարկա դարձավ անգամ Հատուկ քննչական ծառայությունում: Քրեական գործ չհարուցվեց: Սակայն այդ ամենից հետո մամուլում և սոցկայքերում եղան հրապարակումներ, որ Բադասյանն ունի անձնական շահ՝ կապված մատակարարումների հետ: Նա դեռևս դրանց չի արձագանքել: Քեսաբի աղմուկի ժամանակ, նա կոչ էր անում մեկնել ու ազատագրել Քեսաբը:
 
 
Սա, ներեցեք, կարող է անի շարքային քաղաքացին, բայց ոչ հասուն ու ճանապարհ անցած գործիչը: Ի՞նչ է, առաջարակում էր խառնվել Ռուսաստան–ԱՄՆ–Թուրքիա–Սիրիա բարդագույն թնջուկի՞ն: Ապրիլյան պատերազմի օրերին, ինչպես և սպասվում էր, Նախագահի կողքին էր, սակայն տրամագծորեն հակառակը վարվեց «Սասնա ծռերի» գործողության ժամանակ, որը, մեղմ ասած, չի բխում պետականության շահերից: Շարքը լրացրեց նրա տված վերջին հարցազրույցը, որտեղ մանրամասն անդրադարձավ ՀՀ երեք նախագահներին: Այն, որ երեք նախագահներն էլ ունեն մեղքի իրենց բաժինը ստեղծված իրավիճակում, որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Բայց նման պիտակումներով անդրադառնալը և կասկածի տակ դնելը հաջողած աքսիոմատիկ ճշմարտությունները, որոնք հատկապես վերաբերում են 1991–1994 թվականներին, մեղմ ասած, պետք է ունենա հստակ բժշկական բնութագիր: Կարելի է քննադատել, բայց միայն փաստերով ու հիմնավորված, չանցնելով որևէ կոռեկտության սահման: Երբ քո քննադատությունը զուրկ է փաստերից, և անցնում է անձնականի տիրապետման սահմանը, դու դառնում ես թաղում նարդի խաղացող ու երկրի վիճակից բողոքող քաղաքացի: Նարդի խաղացողը կարող է իրեն նման ճոխություն թույլ տալ, բայց արդյո՞ք դա հարիր է հասուն գործչին:
 
Վահրամ Թոքմաջյան
“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee