Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնել է Թեհրան
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն դեկտեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Թեհրան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի, Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավարության հետ։
ՀՀ ՔԿ նախագահը կայցելի նաև Իսֆահան, որտեղ հանդիպումներ կունենա նահանգապետի, արդարադատության նախարարի, գլխավոր քննիչի և դատախազի հետ։
Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրան է մեկնել ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի հրավերով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



