«Վերնիսաժի» տոնական ամփոփիչ հաղորդումը լի է հաղթանակներով
PHOTOBlognews.am-ը գրում է.
Տոնական «Վերնիսաժի» հյուրասրահում այս անգամ ամփոփիչ թողարկումն էր, որտեղ հյուրընկալվել էին Եվրոպայի և աշխարհի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Աղավնի Եղիազարյանը, Անկախության սերունդ համահայաստանյան նվագախմբի ալտահար Եղիա Անսուրյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, երգիչ Հայկոն:
Այս տարի աշխարհի կենտրոնում Հայաստանն էր, տարին առանձնացավ հաղթանակներով և նվաճումներով: Եռօրյա պատմական այցով Հայաստան ժամանեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալեց Ավրորայի հերոսներին, ովքեր օգնում են աշխարհի տարբեր ծայրերում ապրող փոքրիկներին և կարիքավորներին: Այս և այլ կարևոր իրադարձությունների մասին է պատմում «Վերնիսաժի» տոնական հաղորդումը:
«Տարին սկսեցի եվրոպական մրցումներով, չեմ կարող ասել, որ փայլուն ներկայացա, բայց արեցի այն, ինչ ինձանից պահանջվում էր» ,- նշեց Նազիկ Ավդալյանը: Կարեն Գիլոյանը Նազիկի հաղթանակի տեսանյութից հետո տաղավարում կրկին հուզվեց՝ չկարողանալով զսպել արցունքները:
Հաղորդման մյուս հետաքրքիր դրվագներն ու պատմությունները «Վերնիսաժի» եթերում կլինեն դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 20:40-ին:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի