Սոխը՝ մազաթափության դեմ հզոր միջոց
PHOTOՄասնագետները պնդում են, որ սոխը մազաթափության դեմ հզոր միջոց է: Այն ոչ միայն օգտակար է, այլև կողմնակի ազդեցություն չի թողնում: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոխը հաջողությամբ պայքարում է ոչ միայն մազաթափության, այլև թեփի, սնկերի և վարակների դեպքում: Այն օգտակար է նաև մազերը վաղաժամ սպիտակելու դեպքում: Սոխի հյութը մազերին քսելու դեպքում լավանում է արյան շրջանառությունը, ինչպես նաև արագանում է մազերի աճը:
Սոխը հարուստ է նաև B, C և E վիտամիններով:
Past.am-ն առաջարկում է մազերի համար սոխի կիրառման մի քանի եղանակ.
1. Մեկ բաժակ սխտորի հյութը խառնել 1 ճաշի գդալ մեղրի հետ: Խառնուրդը քսել գլխի մաշկին և մերսել 15 րոպե: Ապա գլուխը լվանալ շամպունով:
2. Մաքրել 1 սոխ և դրա վրա կես բաժակ կոնյակ լցնել: Թողնել թրմվի 1 գիշեր: Հաջորդ օրը ստացվածն օգտագործել՝ որպես մազերը փափկեցնող միջոց:
3. Աշխատեք ամեն օր սոխ օգտագործել: Իհարկե, այս միջոցը չի կարող այնքան արագ ազդեցություն ունենալ, որքան սոխի հյութը գլխի մաշկին քսելիս:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: