Արտակարգ դեպք Արարատ գյուղում. ընտանիքի 5 անդամներ, որոնց թվում են մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են տեղի հիվանդանոց
SOCIETYՔիչ առաջ Արարատի բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արարատի մարզի Արարատ գյուղի Խնկո Ապոր փողոցի փողոցի 17 տան բնակիչներ, 76-ամյա Մարինկա Մարկոսյանը, 31-ամյա Ալինա Անտոնյանը, 51-ամյա Անժելա Մարկոսյանը, 9-ամյա Կարո Ստեփանյանը և 11-ամյա Վազգեն Ստեփանյանը։
Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել թունավորման ախտանիշներով։
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել թունավորման պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները հայտնի լինելուց հետո։
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



