Պայքարում ենք մրսածության դեմ
LIFEՁմռանը տարածված են մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունները: Past.am-ը ներկայացնում է բաղադրատոմսեր, որոնք կօգնեն տնային պայմաններում և բնական միջոցներով հաղթահարել հիվանդությունները:

Դարչինը և իմբիրը հայտնի են իրենց հակավիրուսային հատկություններով: Այս ամենին ավելացնում ենք նաև կիտրոնի հյութ և խնձորի քացախ, որոնք լրացնում են վիտամին C-ի պաշարները: Նման բաղադրությամբ թեյը կօգնի վերականգնել ուժերը և պայքարել հիվանդության դեմ:

Արքայախնձորն օժտված է հակաբորբոքային հատկությամբ և նպաստում է քթից արտադրության դուրս բերմանը: Նման բաղադրիչների համադրությունը հզոր միջոց է մրսածության դեմ: Անհրաժեշտ է արքայախնձորի հյութին ավելացնել կես ճաշի գդալ խնձորի քացախ, սև պղպեղ և մեկ գդալ մեղր:
Անի Գևորգյան
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
3
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



