«Ժողովուրդ». ՀՀԿ պատգամավորի եղբոր կողմից վրաերթի ենթարկվածը սպառնում է սկանդալային փաստեր ներկայացնել դատարանում
SOCIETY«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ Արթուր Ավագյանի կողմից վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է սկանդալային փաստեր ներկայացնել դատարանում, որոնց մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել:
Հիշեցնենք, որ Էդգար Սնխչյանը հայտարարել է, որ վթարից հետո պատգամավորը և նրա եղբայրը խոստացել էին հոգալ իր բուժման ծախսերը, սակայն հետագայում հրաժարվել են:
Մինչդեռ տուժած երիտասարդի հարազատներից մի քանիսը երեկ լրագրողների հետ զրուցում ասել են, թե իրենց համար տարօրինակ է, թե ինչու է Էդգար Սնխչյանը բողոքում:
Էդգարն այս առնչությամբ ասաց. «Միայն մի բան կասեմ՝ իմ հարազատներին ձեռնտու չի, որ ես առողջ լինեմ: Ինչ ամոթ, ինչպես բնորոշեմ նրանց հայտարարությունները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



