Նյու Յորքում բացարձակ նման եռյակ է ծնվել
LIFEnews.am-ը գրում է.
Նյու Յորքից Ջեյսոն եւ Քելլի Ֆենլիները բացարձակ նման եռյակ են ունեցել, որոնք կոչել են Մայլզ, Նոյ եւ Օուեն: Ընդ որում, եռյակի 2 տարեկան եղբայրը՝ Էյդենը, որոշել է յուրովի վերաբերվել փոքրիկներին. պարզապես երեքին էլ նույն անունով է կոչում:
Երեխաները ժամկետից 2 ամիս վաղ են ծնվել: Ծնվելու պահից տղաներից յուրաքանչյուրը 1.3 կգ է կշռել:
«Ոմանք վիճակախաղով դրամական շահում են ունենում: Իսկ մենք գենետիկ վիճակախաղի հաղթող ենք եւ շատ երջանիկ ենք»,- նշել է եռյակի հայրը՝ 38-ամյա փաստաբան Ջեյսոն Ֆենլին:
Ըստ America.ru-ի, փոքրիկներին տարբերելու համար ծնողները նրանց եղունգները տարբեր գույներով են ներկել: Նրանց նաեւ տարբեր գույնի հագուստ են հագցնում՝ եղունգի գույնին համապատասխան:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



