Բաշկիրիայում պայթյուն է հնչել նախկին զորամասի տարածքում. կան վիրավորներ
SOCIETYԲաշկիրիայում գտնվող նախկին զորամասի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ նախարարության հերթապահ բաժինը ստացել է հաղորդագրություն, որ նախկին զորամասի տարածք անօրինական կերպով անհայտ անձինք են մտել, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել:
«Դեպքի հետևանքով կան վիրավորներ, նրանց վիճակը հստակեցվում է: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ՝ 6 մարդ և տեխնիկայի 19 միավոր»,- հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Դեպքի վայր են ժամանել քննիչներ:
Ականատեսների խոսքերով՝ պայթյունի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել: Այդ տվյալները պաշտոնապես չեն հաստատվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



