ՀՀԿ-ականի խոստովանությունը. Եթե մեզ մնար կարող է ելույթ չունենայինք, ուղղակի հանձնարարել են
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը շարունակում է Սահմանադրական բարեփոխումների քննարկումը: Կրքերը եռում են հայոց խորհրդարանում: Իշխանական պատգմավորներից մեկից մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչու է Սահմանադրության նախագծի հետ կապված այսպես ագրեսիվ պահում իրեն՝ շշպռում հատուկենտ ու պառակտված ընդդիմադիրներին, թունդ ելույթներ ունենում:
ՀՀԿ-ական պատգամավորը անկեղծացել էր, թե՝ եթե մեզ մնար, կարող է եւ ելույթներ չունենայինք, ուղղակի բոլորիս հանձնարարել են խրոխտ ելույթներ ունենալ, դեմ արտահայտվողների «պորտը տեղը դնել», ընդգծել մեր միասնականությունը: Ասել են՝ հերիք է, ինչքան գլուխ պահեցիք, «քարերը հավաքելու»՝ պարտքերը վճարելու ժամանակն է եկել, եթե իհարկե ուզում եք ապրել ու աշխատել Հայաստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



