Պայթյուն Չինաստանի հրավառիչների պահեստում. կա 5 զոհ (տեսանյութ)
VIDEOՉինաստանի Շանդուն նահանգի հրավառիչների անօրինական պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանով 5 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով չինական Կենտրոնական հեռուստատեսությունը, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին` տեղի ժամանակով 15:00-ին (11:00` երևանյան): Պահեստը գտնվում է Դեչժոու շրջանում:
Պատահարից հետո տեղի իշխանությունները արտակարգ իրավիճակի չեզոքացմանն ուղղված գործողությունների ծրագիր են մշակել: Հաղորդվում է, որ հրավառիչ տեխնիկան տարածքում անօրինական է պահվել: Պահեստի սեփականատերը ձերբակալվել է:
Նրա խոսքով` մահացածները տեղաբնակներ չէին: Միջադեպի քննությունը շարունակվում է:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



