Թրամփի հիմնադրամը չի կարող փակվել, քանի որ գտնվում է հետաքննության տակ. դատախազություն
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Foundation բարեգործական հիմնադրամը չի կարող փակվել, քանի որ դրա նկատմամբ մինչ օրս հետաքննություն է իրականացվում: Այդ մասին հայտարարել է Նյու-Յորքի դատախազ Էմի Սփիտալնիկը:
«Թրամփի հիմնադրամը մինչ օրս հետաքննության մեջ է և չի կարող օրինական ձևով փակվել քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել»,-գրել է Սփիտալնիկը Twitter-ում:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է փակել Trump Foundation բարեգործական հիմնադրամը, որպեսզի նրա ղեկավարումը չխանգարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնավարման հետ:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
3
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



