Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Հետաքրքիր և յուրօրինակ թեստ

LIFE

Այս թեստն անցնելու համար հարկավոր չի ո՛չ թուղթ, ո՛չ գրիչ, ո՛չ թվերի գումարում-հանում և ոչ էլ ստանդարտ պատասխաններից մեկն ընտրելու անհրաժեշտություն: Ուղղակի հարմարավետ տեղավորվեք, շատ հանգիստ, ուշադիր կարդացեք այն, ինչ գրված է և ասեք (պատկերացրեք՝ ինչ առաջինը ձեր միտքը գա, որքան էլ անսովոր լինի միտքը):

Սկսեցինք.

    • Պատկերացրեք, որ զբոսնում եք անտառում: Նկարագրե՛ք անտառը. արդյոք արևը փայլու՞մ է, Դուք քայլում եք կածանո՞վ, թե՞ թավուտով, Ձեզ լա՞վ եք զգում:
    • Դեպի Ձեզ է վազում մի ձի: Ինչպիսի՞ն է այն, ինչպե՞ս է իրեն պահում: Նրան կմոտենա՞ք, կշոյե՞ք…
    • Շարունակում եք գնալ և խոտերի մեջ մի բանալի եք գտնում: Ինչպիսի՞ն է այն: Կողքո՞վ կանցնեք, թե՞ կվերցնեք: Կուրախանա՞ք:
    • Առջևում աղբյուր է: Այն Ձեզ դո՞ւր է գալիս: Կխմե՞ք նրա ջուրը, կլվացվե՞ք: Կնստե՞ք մոտը: Կհանգստանա՞ք:
    • Շարժվում եք առաջ և կանգնում մի դարպասի առջև: Ինչի՞ց է պատրաստված, բա՞րձր է, թե՞ ցածր:
    • Դուք պետք է անցնեք դարպասի վրայով: Ինչպե՞ս կանեք: Հե՞շտ կլինի անցնելը:
    • Նկատում եք մի որջ: Մե՞ծ է, թե՞ փոքր: Նե՞րս կնայեք: Ձեզ հետաքրքի՞ր է, թե ով է փորել որջը:
    • Դուրս եք գալիս գետափ: Հստակ պատկերացրեք ջրի մաքրությունը, հատակը, հոսանքի արագությունը: Հատակին քարե՞ր կան: Ինչպե՞ս կանցնեք մյուս ափ:
    • Գետն անցնում եք և տեսնում մի տուն: Ի՞նչ չափի է, ինչպիսի՞ն է:
    • Դռան վրա ցուցանակ կա. գրված է, որ տունը… Ձերն է: Ցուցանակն ինչի՞ց է պատրաստված և ի՞նչ է գրված:
    • Բացում եք դուռը և մտնում տուն: Հարմարավե՞տ է: Մաքո՞ւր է, թե՞ թափթփված:
    • Քանի՞ սենյակ կա: Ի՞նչ սենյակներ են. նկարագրե՛ք:
    • Բարձրացե՛ք ձեղնահարկ: Ի՞նչ կա, կարգուկանո՞ն է, թե՞ աղբ է հավաքված:
    • Դուրս եք գալիս տնից: Բլրի հետևում երևում է ծովը: Հանգի՞ստ է, թե՞ փոթորկուն, արևը փայլո՞ւմ է:
    • Ծովի վերևում թռչում են ճայերը: Բա՞րձր են, թե՞ ցածր: Մո՞տ են, թե՞ հեռու: Ձայները լսո՞ւմ եք: Ի՞նչ զգացումներ են նրանք առաջացնում Ձեր մեջ:
    • Տեսնում եք մի նավ: Ինչպիսի՞ն է, հեռո՞ւ է ափից, կարո՞ղ եք նրան հասնել, կփորձե՞ք հասնել:

Արդյունքները

Անտառը Ձեր մանկության խորհրդանշական արտացոլումն է: Որքան լավ եք զգում անտառում, այնքան լավ հիշողություններ ունեք: Եթե այն մռայլ էր, ապա դժվար մանկությունն ազդում է Ձեր կյանքի վրա:

Ձին սիրո սեքսուալ տեսանկյունն է: Եթե այս կենդանուն դիպչում եք, ապա անկողնում նույնքան ազատ եք:

Բանալին Ձեր վերաբերմունքն է ամենայն նորի հանդեպ: Եթե վերցրեցիք այն ուրախացած, ապա պատրաստ եք փոփոխությունների:

Աղբյուրի մոտ հանգստանալու և ջուր խմելու ցանկությունը ցույց է տալիս, որ պատրաստ եք սիրելու: Որքան մաքուր, գեղեցիկ է այն, այդպիսին էլ Դուք պատկերացնում եք սերը:

Ծովը սիրո հուզական կողմն է: Նրա խաղաղ լինելու աստիճանից դատեք՝ Ձեզ ճակատագրական կի՞րք է պետք, թե՞ հանգիստ սեր:

Գետը Ձեր կյանքի ընթացքն է: Հիշե՛ք հոսանքի արագությունը, ջրի մաքրությունը: Հատակի քարերը խորհրդանշում են մանկուց անցած դժվարությունները:

Դարպասը խոչընդոտներն են, որ կան կյանքում: Հիշե՛ք նրա չափը:

Որջը ծածուկ վտանգի Ձեր ընկալումն է: Եթե մտել եք այնտես, ապա կամ անմիտ եք, կամ շատ հետաքրքրասեր:

Տունը Դուք ինքներդ եք: Որքան այն Ձեզ դուր է գալիս, այնքան Դուք Ձեզ հետ լավ եք զգում:

Ցուցանակը պատմում է, թե Ձեր մասին ինչ եք մտածում: Ձեր տեսած սենյակները կյանքի կարևոր ոլորտներն են: Որտեղ լավ եք զգում, կարգին է ամեն ինչ: Եթե անկարգություն կա սենյակում, ուրեմն կյանքի այդ մասում էլ մի բան վատ է:

Ձեղնահարկը կրթվածության, կուլտուրայի, օժտվածության տեղն է: Եթե այնտեղ անկարգ վիճակ է, ուրեմն չգիտեք՝ ինչու եք դիպլոմ ստացել:

Ճայերը հարազատներն են: Պետք է որ շատ լինեն և զարդարեն տեսարանը: Իսկ եթե ճչում են և թևերով հարվածում, ուրեմն Ձեր հարազատների հետ պարզելու հարաբերություններ ունեք: Եթե ճայեր չկան, միայնության ահազանգ է:

Նավը Ձեր այսօրվա երազանքն է: Թե ինչքան է գեղեցիկ ու հասանելի, այն դատեք նավի տեսքից:

Գետն ու դարպասն անցնելու ձևը ցույց են տալիս, թե ինչպես եք հաղթահարում խոչընդոտները: Եթե անկեղծ եք պատասխանել, ապա երկու դեպքում էլ նույն ձևով եք անցել: Եթե պատկերացրել եք կամուրջ, նավակ, օգնական, ուրեմն Ձեր հույսը Ձեզ վրա չեք դնում:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards