Պուտինը ցավակցել է «Տու-154» օդանավի կործանումից զոհվածների հարազատներին
SOCIETYՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել այսօր առավոտյան Սև ծովում կործանված «Տու-154» օդանավում գտնվածների հարազատներին և բարեկամներին:
Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հավելելով, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 7 դի, ինչպես նաև օդանավի բեկորները:
Նշվում է, որ Պուտինը մշտական կապի է մեջ է գտնվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ տեղեկանալով ավիաաղետին վերաբերող բոլոր նորություններին:
Հայտնի է, որ Պաշտպանության նախարարությանը պատկանող օդանավի կործանման դեպքի առնչությամբ Ռուսաստանի Քնչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված «Տու-154» ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:
Նշվում է, որ ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։



