Մոուրինյու. Երջանիկ եմ Boxing Day-ին խաղալու համար
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ սիրում է աշխատել Boxing Day-ին:
Երկար տարիներ Անգլիայի առաջնությունում հանդիպումներ են անցկացվում Սուրբ Ծննդյան հաջորդ օրը:
«Սիրում եմ դա: Գիտեմ, որ ընտանիքները կարոտում են մեզ, սակայն նրանք սիրում ենք մեզ: Նրանք գիտեն մեզ, գիտեն մեր բնությունը, և գիտեն, որ երջանիկ ենք ֆուտբոլ խաղալու համար այն ընթացքում, երբ գրեթե ոչ մի այլ հանդիպումներ չկան: Այդ պատճառով ընտանիքը երջանիկ է, քանի որ մենք երջանիկ ենք:
Ինձ դա շատ է դուր գալիս, և ինձ համար Boxing Day-ը յուրահատուկ օր է, երբ մարդկանց տալիս ենք այն, ինչ նրանք սիրում են: Բոլորս գիտենք, որ Անգլիան սիրահարված է ֆուտբոլին, իսկ Մանչեսթերը` «Մանչեսթեր Յունայթեդին», և չափազանց երջանիկ եմ այս օրերին աշխատելու համար»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: