«Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Դրեզդեն թռչող մարդատար ինքնաթիռը
SOCIETYՄոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել դեպի Դրեզդեն թռչող մարդատար ինքնաթիռը:
Ինչպես հայտնում է life.ru-ն, օդանավի անձնակազմը «Շերեմետևո» վերադառնալու որոշում է կայացրել օդ բարձրանալուց 20 րոպե անց:
Նշվում է, որ նման որոշման համար հիմք է ծառայել օդային փոխադրամիջոցի տեխնիկական անսարքությունը:
«Սկզբում ամեն ինչ նորմալ էր, բայց հետո ինքնաթիռը սկսեց աղմկել ու ցնցվել»,-աղբյուրի հետ զրույցում պատմել է ուղևորներից մեկը:
Հայտնի է, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



