Հնդկաստանը նոր բալիստիկ հրթիռ Է փորձարկել, որը կարող Է միջուկային մարտագլխիկ կրել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանը «Ագնի-5» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում Է կատարել, որը կարող Է միջուկային մարտագլխիկ կրել: Այդ մասին դեկտեմբերի 26-ին հայտնել Է Times of India-ն:
«Թեստային թռիչքը հաջող Է ճանաչվել բոլոր պարամետրերով»,-հրատարակությունը մեջբերել Է երկրի իշխանությունների՝ անունը չնշված ներկայացուցչի խոսքը:
6 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռն արձակվել Էր Օրիսա արեւելյան նահանգի ծովափից՝ Աբդուլ Կալամ կղզու զինափորձարանից:
Սա նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արդեն չորրորդ փորձարկումն Է, նախորդ երեքը կայացել են 2012, 2013 եւ 2015 թվականներին: Հրթիռը դեռ մի քանի փորձարկում պետք Է անցնի, նախքան երկրի զինված ուժերի զինանոցը համալրելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



