Տեսաք, որ ամեն ինչ արդար էր. Մարտան` «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
«Դեպի Եվրատեսիլ» նախագիծն այլեւս ավարտված է, հայտնի է մեր երկրի ներկայացուցչի անունը: Արծվիկի տաղանդի ու ձայնային կարողությունների մասին գրեթե բոլորն են տեղյակ, սակայն շատերի կարծիքով շուրջ երեք ամիս ընթացող մրցույթը անարդար էր ու ի սկզբանե որոշված էր հաղթողի անունը: Նախագծի եզրափակչում մրցում էին Արծվիկն ու Մարտան, վերջինիս մասին մրցույթի ընթացքում եւս ասեկոսեները չէին դադարում:
Ըստ Մարտայի` որքանո՞վ էր մրցույթը արդար, Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց.
«Իմ կարծիքով ոչինչ էլ անարդար չի եղել: Նախ Արծվիկը տաղանդավոր բնությունով աղջիկ է ու արժանի է հաղթանակի, երկրորդ, եթե մրցույթ է, ապա պետք է մեկը հաղթի: Նախագծում կային բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, ամեն մեկն ուներ մի յուրօրինակություն, որ մյուսը չուներ, բայց դուրս մնացին, որովհետեւ, կրկնում եմ, սա մրցույթ է»:
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, որոնց համաձայն Մարտայի հաղթանակը նախապես որոշված էր, երգչուհին ժպիտով ընդգծեց.
«Խոսքս հղում եմ բոլոր այն չար հոգի ու լեզու ունեցող մարդկանց, ովքեր իմ մասին պատմություններ էին հորինել, թե ամեն ինչ սարքած է ու որոշված է, որ ես եմ գնալու` տեսաք, որ ամեն ինչ արդար էր»:
Իսկ վերջում խոսելով վերջին երեք ամիսների ընթացքում նախագծի շրջանակում կատարված աշխատանքի տպավորություններից, Մարտան հավելեց.
«Տպավորություններս ուղղակի հիանալի ու շատ բուռն են: Ես կարողացա սկսածս աշխատանքը ավարտին հասցնել այնպես, ինչպես ուզում էի: Պարզապես ժամանակը քիչ էր, հակառակ դեպքում ավելի լավ կներկայանայի: Ինչեւէ, կարծում եմ, այս մրցույթում կատարածս անելիքները շատ էին: Բացի այս, մինչ այսօր անդադար բարեմաղթանքներ եմ ստանում եւ երջանկանում եմ ամեն մի նամակից ու գնահատված լինելուց»:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...



