Նազարբաեւն առաջարկել է ԵՏՄ շրջանակում հակաճգնաժամային խորհուրդ ստեղծել
INTERNATIONAL NEWSՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է ԵՏՄ շրջանակում հակաճգնաժամային խորհուրդ ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Պետք է ստեղծենք հակաճգնաժամային խորհուրդ, որպեսզի ուսումնասիրենք այդ բոլոր հարցերը։ Խորհրդում կարելի է ներգրավել համաշխարհային մակարդակի փորձագետների։ Խորհուրդը պետք է ԵՏՀ կառուցվածքում առանձին լինի եւ չզբաղվի բյուրոկրատական ընթացիկ հարցերով»,– ասել է Նազարբաեւը ԵՏՄ Գերագույն խորհրդի նիստում։
Նազարբաեւը նաեւ նշել է, որ խորհրդի աշխատանքը պետք է ուղղված լինի առկա խնդիրների գործնական լուծումների որոնումներին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



