2016-ի ամենացանկալի հայ փեսացուների լավագույն տասնյակը. ֆոտոշարք
PHOTOWedding.am-ը գրում է.
Եկել է տարին ամփոփելու ժամանակը, և Wedding.am-ը, որպես հայկական առաջին և միակ հարսանեկան լրատվամիջոց, որպես 2016-ի ամփոփում ներկայացնում է այս տարի էլ իրենց երկրորդ կեսերին չգտած հայտնի անձանց, ովքեր, շնորհիվ իրենց գրանցած հաջողությունների, մասնագիտական ոլորտում ունեցած առաջընթացների, ինչու ոչ, խարիզմատիկ և գրավիչ արտաքինի, համարվում են իրենց ոլորտում լավագույններից, և վստահաբար կարող են կրել ամենացանկալի փեսացուի կամ հարսնացուի տիտղոսը:
Այսօր Wedding.am-ը իր ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամենացանկալի փեսացուների 10-յակը: Wedding.am-ի՝ ցանկալի փեսացուների տասնյակում ընդգրկված հայտնի այս տղամարդիկ առանձնացել են նրանով, որ տարվա ընթացքում նրանց անունը պարբերաբար հնչել է մասնագիտական ասպարեզում ունեցած հաջողությունների շնորհիվ, նրանց անընդհատ քննարկել են, եղել են ակտիվ և որ ամենակարևորն է, չեն կասկածվում սիրավեպ կամ ընտրյալ ունենալու մեջ:
Ի դեպ, կարող եք ծանոթանալ նաև Wedding.am-ի նախորդ տարվա ամենացանկալի փեսացուների ցանկի հետ, որը էականորեն տարբերվում է այս տարվա ցանկից, քանի որ փեսացուներից շատերը այս տարի լքեցին ամուրիների ցանկը:
Անդրե
Շարունակությունը՝ այստեղ